Կիրակի կեսօրին, երբ արևն իր տարերքի մեջ էր, Ազատության հրապարակում մի քանի երիտասարդներ, շոգից թուլացած, «պայքարում» էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Իրենց խոսքով, քանի որ շոգ է, իրենց պայքարի ընկերները երեկոյան են գալիս հրապարակ: Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Անդրիաս Ղուկասյանի այն մտքին, որ պայքարի հաջորդ փուլը լինելու է զինված, և ինչո՞վ եք զինվելու, երիտասարդները ծիծաղեցին, թե` իրենք նման բան չեն լսել, իսկ Անդրիաս Ղուկասյանն իրենց պայքարի հետ կապ ունի այնքան, որքան մնացած բոլոր քաղաքացիները, և որ իրենք այս պահին սոցիալական խնդիր են առաջ քաշում, ո՛չ ավելին, «քաղաքականին» դեռ չեն հասել, չեն էլ ցանկանում, որ որևէ մեկն իրենց անունից հայտարարություններ անի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ